ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ (FTL / LTL)
Ցուցաբերելով մրցունակ ու ճկուն մոտեցում՝ մեր ընկերությունն ունի հատուկ քաղաքականություն, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին փոխադրել ցանկացած տեսակի հավաքական և ամբողջական բեռ՝ որակյալ, արագ և մատչելի ծառայություններով: Բեռների փոխադրումն իրականացվում է ավելի քան 1800 ավտոմեքենայով։
Օգտվելով մեր ծառայություններից՝ հաճախորդը կարող է օգտվել հետևյալ բեռնատարներով փոխադրումից, ինչը կօգնի օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը․
- - Մինչև 7 տ / 40մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 12 տ / 60մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 20-22 տ / 86մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 23 տ / 94 մ3 տենտ
- - Մինչև 130մ3 տենտ
Բեռնափոխադրման ընթացքում առաջացած ցանկացած խնդիր մեր փորձառու մասնագետների կողմից կլուծվի ամենաօպտիմալ ժամկետում՝ ելնելով հաճախորդի շահերից։ Գարանտ Լոգիստիքսը կազմակերպում է նաև ծանր և ոչ ստանդարտ չափի բեռների փոխադրումը։ Հաճախորդի հետ միասին ընտրելով ապրանքի համար տեղափոխման ամենահամապատասխան տարբերակը, կոնտեյների տեսակը և տեղափոխման այլ պայմաններ՝ մենք կազմակերպում ենք հատուկ ուշադրություն պահանջող բեռների ապահով և արագ փոխադրումը դեպի նպատակակետ։