ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ
- ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ /FTL/
- ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ /LTL/
- ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
- ԾՈՎԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
- ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
- ՄԱՔՍԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ, ԵՄ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
- ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- ԼՈԳԻՍՏԻԿ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ /FTL/
ԵՄ-ՀՀ ուղղության բեռնափոխադրումները հնարավոր է կազմակերպել երկու եղանակով․
• Ստանդարտ՝ 14-17 օր
• Էքսպրես՝ 7-11 օր
Մեր ծառայությունների ծածկույթը ընդգրկում է ողջ Եվրոպայի տարածքը (Եվրոմիության անթամ պետությունները ինչպես նաև Բրիտանիա, Շվեյցարիա, Սերբիա, Սան-Մարինո, Ուկրաինա)։
Մեզ սպասարկող մեքենաները եվրո-5, եվրո-6 կլասի են՝ արտադրված 2012-2023 թվականներին, 450-ից ավելի տենտեր, 250 սառնարաններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս բեռնափոխադրել անվտանգ, մատչելի և կարճ ժամանակում։
Արանձնահատուկ նշենք, որ 2023 թվականին բացվել է Garant Spedition տրանսպորտային ընկերությունը Բուլղարիայում, որը սերտորեն կապված է "Գարանտ Լոգիստիքս" ընկերության հետ։
Garant Spedition-ը տրանսպորտային ընկերություն է, որի կազմում գրանցված մեքենաների շնորհիվ կազմակերպվում են Սոֆիա-Թբիլիսի, Սոֆիա-Երևան և հակառակ ուղղություններով անխափան բեռնափոխադրումներ։
Garant Spedition ընկերության սեփականություն հանդիսացող տարատեսակ բեռնատարները թույլ են տալիս մեզ լինել ավելի ճկուն լոգիստիկ շղթայի ապահովման ընթացքում։
Garant Logistics ընկերությունը իր գործունեությունն իրականացնում է՝ օգտագործելով ոչ միայն Garant Spedition ընկերության մեքենաները, այլ նաև ավելի քան 200 միջազգային գործընկերներին պատկանող մեքենաները։
Գործընկերային նման համագործակցությունը թույլ է տալիս մեզ առաջարկել մեքենաների լայն տեսականի՝ բոլոր տեսակի բեռների համար։
Մեքենաներում բարձվող ապրանքների մաքսիմալ քաշը տատանվում է 20-23 տոննայի սահմաններում, իսկ ծավալը՝ 86-120 մ³։
Բացի նշված ստանդարտ մեքենաներից, Garant Logistics-ը կարող է առաջարկել նաև ոչ ստանդարտ ապրանքների բեռնափոխադրման տարբերակներ՝ օգտագործելով 2 տոննայից մինչև 10 տոննա տարողությամբ փոքր բեռնատարներ, բաց պլատֆորմաներ, ինչպես նաև ոչ ստանդարտ մեքենաներ՝ հագուստի, բույսերի, վտանգավորության տարբեր կլասի (ADR) և այլ հատուկ պահանջներ ունեցող ապրանքների փոխադրման համար։
Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրումները հնարավոր է իրականացնել ինչպես միջանկյալ վերաբարձմամբ, այնպես էլ առանց վերաբարձման եղանակով։ Նույն սխեմայով հնարավոր է կազմակերպել նաև Եվրոպա-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ։
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ /LTL/
Յուրաքանչյուր չոր տեսակի ապրանք, որի նվազագույն պարամետրերն են 50 կգ և 1 մ³, կարող է տեղափոխվել Եվրոպայի արտադրող ընկերության պահեստից մինչև Հայաստանի մաքսային տերմինալ՝ 18-ից 22 օրվա ընթացքում։
Ապրանքները հիմնականում տեղափոխվում են Թուրքիայի տարածքով, իսկ բարձումից առաջ մեր պատվիրատուները ստանում են փոխադրման անվճար խորհրդատվություն՝ ըստ անհրաժեշտության։
Նշված չոր ստանդարտ ապրանքներն են՝ տնտեսական և արտադրական հումքերը, հերմետիկ փաթեթավորված չոր սնունդը, ավտոյուղերը, անվադողերը և մեքենայի սպասարկման համար անհրաժեշտ մասերը (միայն նոր), հագուստը, մաքրման միջոցները, սարքավորումները, գարեջուրը, գինին (մինչև 14% թնդություն) և այլ տարատեսակ ապրանքներ։
Garant Logistics ընկերության միջոցով հնարավոր է կազմակերպել վտանգության դաս ունեցող հավաքական ապրանքների բեռնափոխադրումը, որոնք պարտադիր պետք է ուղեկցվեն Եվրամիության պահանջներին համապատասխան փաստաթղթերով (MSDS, սերտիֆիկատներ)։
Մեզ հետ հավաքական բեռնափոխադրումները կարող եք կազմակերպել առաքման երկու պայմանով․
1․ Ստանդարտ – 18-22 օր
2․ Էքսպրես – 9-13 օր
Բեռնափոխադրումների ամբողջ ընթացքի կարևորագույն մասն է կազմում մեզ սպասարկող եվրոպական պահեստները։
Garant Logistics ընկերության հիմնական պահեստները գտնվում են Սոֆիայում, Բուլղարիայում, և փոխադրումների ընթացքում հնարավորություն են տալիս կազմակերպել հետևյալ խումբ ծառայությունները՝
1․ Փաթեթավորված ապրանքի տեսքի ստուգում, ըստ անհրաժեշտության՝ վերադասավորում և վերափաթեթավորում։
2․ Ապրանքի ուղեկցող փաստաթղթերի ստուգում, անհամապատասխանությունների ուղղում։
3․ Եվրոպական արտադրության ապրանքի մաքսային ձևակերպում փոխադրման ընթացքում։
Արտահանում
Garant Logistics ընկերության հետ միասին կարող եք կազմակերպել հավաքական բեռնափոխադրումներ ոչ միայն Եվրոպա-Հայաստան, այլ նաև հակառակ ուղղությամբ։
Հայաստան-Եվրոպա բեռնափոխադրումների կազմակերպման ընթացքում նույնպես նշանակություն ունեն մեզ սպասարկող պահեստները, որոնք գտնվում են Թբիլիսիում, Վրաստան, և Սոֆիայում, Բուլղարիա։
Բեռնափոխադրումները տևում են 20-ից 30 օր, և փոխադրման հաստատումից հետո հնարավոր է կազմակերպել ապրանքի բարձումը և արտահանումը 2-3 աշխատանքային օրվա ընթացքում։
ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ
Իրենց տեսակով տարբերվող օդային բեռնափոխադրումները հնարավորություն են տալիս պատվիրատուին կազմակերպել ապրանքի փոխադրումը հնարավոր ամենակարճ ժամկետում։
Մեզ հետ կարող եք կազմակերպել օդային բեռնափոխադրումների առաքման հետևյալ պայմաններով՝
1․ Door-to-door
Ապրանքը բարձվում է մատակարարի հասցեից և առաքվում է ստացողի հասցե։
Ծառայության մեջ ներառված են Եվրոպայում և Հայաստանում մաքսային-բրոկերական աշխատանքը, օդանավակայանի սպասարկման վճարները (THC)։
Ներառված չէ մաքսատուրքերը, որոնք վճարվում են ստացողի և ուղարկողի կողմից։
2․ Cargo-to-cargo
Ապրանքի նկատմամբ պատասխանատվությունը սկսվում է ուղարկողի կողմից ապրանքը օդանավակայան հանձնելու պահից։
Ծառայությունը ներառում է ապրանքի 1 օրվա անվճար պահեստավորում օդանավակայանի մաքսային տարածքում և առաքում մինչև ստացող կողմի հետ համաձայնեցված համապատասխան օդանավակայանը։
Ծառայությունը չի ներառում օդանավակայանի սպասարկման վճարը, մաքսային-բրոկերական աշխատանքը և մաքսատուրքերը։
3․ Cargo-to-door
Փոխադրումը սկսվում է ապրանքը օդանավակայանի մաքսային պահեստ հանձնելու պահից և ավարտվում է ստացող կողմի պահեստ առաքումով։
Ծառայությունը ներառում է ավիափոխադրում օդանավակայանից օդանավակայան, մաքսային-բրոկերական աշխատանքը և առաքում մինչև վերջնակետ։
Ծառայությունը չի ներառում մաքսատուրքերի վճարումը։
Կազմակերպելով օդային բեռնափոխադրումները Garant Logistics-ի հետ՝ մեր պատվիրատուները հնարավորություն ունեն ստանալու բարձրակարգ մաքսային-բրոկերական ծառայություն՝ անկախ ընտրված առաքման պայմանից։
Օդային եղանակով հնարավոր է կազմակերպել բեռնափոխադրումներ բոլոր տեսակի ապրանքների համար։
Արտահանման դեպքում ջերմային պայմաններ պահանջող ապրանքները անհրաժեշտ է փաթեթավորել տերմոարկղերում՝ խուսափելու համար ապրանքի ջերմային պայմանների կտրուկ փոփոխություններից։
Օդային բեռնափոխադրման ընթացքում ապրանքները տեղափոխվում են ինչպես ուղիղ թռիչքներով, այնպես էլ ավելի քան մեկ տարանցիկ թռիչքի միջոցով։
Նպատակահարմար է կազմակերպել օդային բեռնափոխադրումներ մեկ արկղից մինչև 7-10 պալետ, փաթեթավորման դեպքում՝ 20 կգ-ից մինչև 5 տոննա քաշով։
Պալետների դեպքում ապրանքի պարամետրերը, մասնավորապես բարձրությունը, պետք է նախապես համաձայնեցնել մեզ հետ, մինչև ապրանքը օդանավակայանի մաքսային տարածք հանձնելը։
Մուլտիմոդալ փոխադրումներ
Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կարող են իրականացվել նաև վերոնշյալ փոխադրման եղանակների համակցված տարբերակով։
Ապրանքի տեսակից, քանակի սահմանափակումից, ձեր կողմից ցանկալի փոխադրման գնից և այլ հանգամանքներից ելնելով՝ հնարավոր է կազմակերպել ապրանքի սկզբնակետից վերջնակետ փոխադրումը մուլտիմոդալ տարբերակով։
Մուլտիմոդալ փոխադրումների դեպքում ամբողջ բեռնափոխադրման ընթացքը տրոհվում է մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրը կազմակերպվում է փոխադրման մի եղանակով։
Ապրանքները կարող են բարձվել կոնտեյների մեջ, տեղափոխվել եվրոպական մոտակա նավահանգիստ, վերաբարձվել բեռնատարի մեջ, անցնել մաքսային ձևակերպումը և փոխադրվել վերջնակետ։
Այս մեթոդը հնարավոր է կիրառել օդային, ցամաքային և ծովային փոխադրումների յուրաքանչյուր համակցությամբ։
Հնարավոր է կազմակերպել նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումներ ապրանքի միջանկյալ պահեստավորմամբ և վերափաթեթավորմամբ, օգտագործելով Եվրոպայում հիմնական մեզ սպասարկող պահեստները։
Մաքսային-բրոկերական ծառայություններ
Բեռնափոխադրումների ամբողջ ընթացքը, անկախ ընտրված փոխադրման եղանակից, սերտորեն կապված է մաքսային ընթացակարգի հետ։ Լոգիստիկ ամբողջ շղթայի գրագետ կազմակերպման կարևորագույն մասը կազմում է նաև ապրանքների ճիշտ փաստաթղթերի կազմումը։
Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մաքսային-բրոկերական ծառայությունը։
Համագործակցելով Garant Logistics ընկերության հետ՝ մեր հաճախորդները կարող են օգտվել մաքսային-բրոկերական ծառայություններից ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Վրաստանի և Եվրոպայի (մասնավորապես՝ Բուլղարիայի) տարածքում։
Հաճախորդների խորհրդատվություն
Garant Logistics ընկերության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն ստանալու անվճար խորհրդատվություն՝ լոգիստիկայի ամբողջ ընթացքի կազմակերպման վերաբերյալ։
Յուրաքանչյուր տեսակի ապրանքի գնման/վաճառքի դեպքում, երբ անհրաժեշտ է կազմակերպել Հայաստանից կամ Վրաստանից դեպի Եվրոպա կամ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ, մեր հաճախորդները ստանում են անվճար խորհրդատվություն՝ տվյալ ապրանքի փոխադրման լավագույն եղանակը որոշելու համար։
Խորհրդատվության ընթացքում ընտրված փոխադրման լավագույն եղանակը, դրա համապատասխան փաստաթղթերի կազմումը, մաքսային-բրոկերական բոլոր աշխատանքները և ապրանքի փոխադրման ամբողջ գործընթացը կորդինացվում է Garant Logistics ընկերության հմուտ մասնագետների կողմից։
Միջազգային առևտրի բարդությունների, ինչպես նաև ապրանքի գնման և/կամ վաճառքի գործընթացի ճիշտ կազմակերպման ընթացքում մեր ընկերությունը տրամադրում է բազմակողմանի խորհրդատվություն հաճախորդներին, ինչը թույլ է տալիս հնարավորինս շահավետ տարբերակով իրականացնել ապրանքի գնման, փոխադրման և մաքսազերծման փուլերը։
Լոգիստիկ աութսորսինգ
Այն ընկերությունները, որոնք չունեն լոգիստիկ բաժիններ և ունեն միջազգային բեռնափոխադրումների մշտական հոսքեր, կարող են օգտվել Garant Logistics ընկերության լոգիստիկ աութսորսինգ ծառայություններից։
Ծառայությունը ենթադրում է լոգիստիկ բաժնի ռազմավարության մշակում, շուկայական լավագույն գների վերլուծություն և լոգիստիկ ամբողջ շղթայի կազմակերպում՝ ի շահ ձեր բիզնեսի։