Երկաթուղային փոխադրումներ
Երկաթուղային տրանսպորտը ծախսերի, ժամանակի և հուսալիության տեսանկյունից փոխադրման ամենահարմարավետ տարբերակներից է: Երկաթուղային տրանսպորտն ապահովում է ավելի մատչելի փոխադրումներ ծանր և մեծածավալ բեռների համար:
Գարանտ Լոգիստիքսը մեծ փորձ ունի արագ կոնտեյներային գնացքներով ապրանքների փոխադրման մի շարք ծառայությունների կազմակերպման գործում: Գարանտ Լոգիստիքսը երկաթուղային բեռնափոխադրումների շրջանակներում իրականացնում է բոլոր տեսակի բեռների, կոնտեյներային (FCL և LCL) և վագոնային բեռնափոխադրումներ երկաթուղային տրանսպորտով` հարակից ծառայությունների ամբողջական փաթեթով:
Մեր առավելությունները երկաթուղային տրանսպորտում.
- - Փորձառու անձնակազմ,
- - Փոխադրումների օպտիմալ արժեք` հիմնված բեռի տվյալների, երթուղու, առաքման ժամկետների վրա,
- -Բեռների պահեստավորման, փաթեթավորման, պիտակավորման և փոխադրման պահեստի տրամադրում,
- - Բեռնման և բեռնաթափման ծառայություն տրանսպորտի տեսակը փոխելու ժամանակ,
- -Բեռնաթափում առաքման ժամանակ, Ապրանքների մաքսազերծում, հայտարարագրում և հավաստագրում,
- - Բեռի ապահովագրություն։
Որտե՞ղ ենք մենք տրամադրում մեր երկաթուղային ծառայությունները.
- Հարավային կովկաս
- Իրան՝ Հյուսիս-Հարավ ճանապարհ
- Չինաստան՝ մեկ գոտի, մոկ ճանապարհ և նոր մետաքսե ճանապարհ
- Եվրոպա
- Ասիա
- ԱՊՀ