ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Մեր հաճախորդը ԵԱՏՄ-ում կարող է օգտվել ծառայությունների հետևյալ խմբից.- Ողջ բեռների ցանկացած տեսակի փոխադրում ավտոմոբիլային տրանսպորտով /FTL/
- Ցանկացած տեսակի խոշոր բեռների փոխադրում /TL/
- Երկաթուղային տրանսպորտ
- Պահեստի և բեռների պահպանման ծառայություն
- Մաքսային միջնորդական ծառայություններ ԵԱՏՄ ՀՀ տարածքներում
- Հաճախորդների խորհրդատվություն
- Լոգիստիկ աութսորսինգ
- Ռուսաստան, Տոմիլինո քաղաք, Մոսկովսկի շրջան
- Ռուսաստան, Մոսկվա քաղաք
- Ռուսաստանի Դաշնություն, Սանկտ Պետերբուրգ
- Ռուսաստանի Դաշնություն, Եկատերինբուրգ
- Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկ
- Ռուսաստանի Դաշնություն, Տյումեն
- Ռուսաստանի Դաշնություն, Սուրգուտ
- Ռուսաստանի Դաշնություն, Յուգորսկ
- Ռուսաստանի Դաշնություն, Նիժնևարտովսկ
- Ռուսաստանի Դաշնություն, Նովի Ուրենգոյ
- Ռուսաստանի Դաշնություն, Պերմ
- Ռուսաստանի Դաշնություն, Ստրեժևոյ
- Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար
- Ռուսաստանի Դաշնություն, Վոլգոգրադ
- Ռուսաստանի Դաշնություն, Սամարա
- ՀՀ , ք. Երևան
- ՀՀ , ք. Երևան, սառնարանային
- Ռուսաստանի Դաշնություն, Սարատով
- Ռուսաստան, Դոնի Ռոստով
- Ռուսաստանի Դաշնություն, Կազան
- Ռուսաստանի Դաշնություն, Տոլյատի
- Ռուսաստանի Դաշնություն, Ուլյանովսկ
- Ռուսաստանի Դաշնություն, Պենզա
- Բելառուս, Մինսկ
- Ղրղզստան, Բիշքեկ
Մեր ընկերությունն ունի հատուկ քաղաքականություն, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին առաքել ցանկացած տեսակի ամբողջական բեռ՝ բարձրորակ, արագ և մատչելի ծառայություններով: Բեռնափոխադրումներն իրականացվում են ավելի քան 1800 մեքենաներով։
Օգտվելով մեր ծառայություններից՝ հաճախորդը կարող է բեռնափոխադրել հետևյալ բեռնատարներով, ինչը կօգնի օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը:
- - Մինչև 7 տ / 40մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 12 տ / 60մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 20-22 տ / 86մ3 տենտ և սառնարան
- - Մինչև 23 տ / 94 մ3 տենտ
- - Մինչև 130մ3 տենտ
Մեր հաճախորդները հնարավորություն ունեն ամեն շաբաթ Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ տարածք տեղափոխել ցանկացած տեսակի բեռ։
Այս համատեքստում կարևոր են մեզ սպասարկող պահեստները՝ դարձնելով բեռնափոխադրման գործընթացը էլ ավելի ճկուն և վերահսկվող, ինչը թույլ է տալիս մի քանի օրվա ընթացքում ստանալ Ձեր բեռը ԵԱՏՄ ցանկացած կետից՝ առանց բեռնափոխադրումների բարդությունների մասին անհանգստանալու։
Համախմբված բեռների փոխադրումն իրականացվում է ինչպես TENT, այնպես էլ REF մեքենաներով, որոնք ապահովում են հատուկ ջերմային պայմաններ։
Երկաթուղով ապրանքների առաքումը միջազգային փոխադրումների մատչելի, անվտանգ ձև է: Երկաթուղային փոխադրումների հիմնական առավելություններից է ապրանքները առանց վնասի կամ կորստի ռիսկի փոխադրելու հնարավորությունը՝ անկախ եղանակային պայմաններից։
Գարանտ Լոգիստիքսը, համագործակցելով խոշորագույն բեռնափոխադրումների երկաթուղային օպերատորների հետ, առաջարկում է երկաթուղային բեռնափոխադրումներ ԵԱՏՄ տարածքում։
Garant Logistics-ը, համագործակցելով Հայաստանի և ԵԱՏՄ-ի խոշոր լոգիստիկ կենտրոնների հետ, առաջարկում է A դասի պահեստավորման ծառայություններ, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին:
Մեր հաճախորդները, օգտվելով պահեստային համալիրի ծառայություններից, ազատվում են դժվարություններից՝ զգալիորեն նվազեցնելով ծախսերը:
Պահեստի ծառայությունները ներառում են
- Բեռների պատասխանատու պահեստավորում,
- Ցանկացած տեսակի փաթեթավորում,
- Տարբեր չափերի պահեստարանների տրամադրում,
- Պահպանումը սառնարանում (-20-ից մինչև +250C),
- Խմբակային բեռների ընդունում և առաքում հասցեով
- Բոլոր տեսակի տրանսպորտի ընդունում և բեռնաթափում։
Մեր ընկերությունը մատուցում է մաքսային միջնորդական ծառայություններ ապրանքների արտահանման և ներմուծման համար:
Համագործակցելով մեզ հետ՝ հաճախորդը հնարավորություն կունենա օգտվել բրոքերային ծառայություններից հետևյալ կետերում։
- ՀՀ, ք․ Երևան
- ՀՀ, ք. Բագրատաշեն
- Ռուսաստանի Դաշնություն, սահմանակետ Վերին Լարս
- Ռուսաստանի Դաշնություն, Վլադիկավկազ
- Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա
Մեր հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն, ինչը թույլ է տալիս հնարավորինս շահավետ իրականացնել ապրանքների գնման, տեղափոխման և մաքսազերծման փուլերը:
Լոգիստիկ աութսորսինգը լոգիստիկ գործընթացների փոխանցումն է երրորդ կողմին: Գործընթացները կարող են ներառել ընկերության ֆիզիկական արտադրանքի պահեստավորման, փաթեթավորման և/կամ առաքման համադրություն՝ հումքից մինչև պատրաստի արտադրանք: Մեր հաճախորդները հնարավորություն ունեն բեռնափոխադրման ժամանակ ստանալ որակյալ ծառայությունների ամբողություն, ինչը թույլ է տալիս նրանց ազատվել ռիսկերից ապրանքների առքուվաճառքի փուլում՝ իրականացնելով շահավետ և անվտանգ գործարք։