faq

FAQ

faq
Մենք կազմակերպում ենք 50կգ, 1մ3 և ավել չափերի բեռների փոխադրումը։
Կարող եք մեզ վստահել ջերմային հատուկ պահանջներ ունեցող ապրանքների փոխադրումը։ Եվրոպայում առկա են թե՛ ջերմային պահպանման պահեստներ, թե՛ փոխադրման պայմաններին համապատասխան տարատեսակ մեքենաներ։
Փոխադրման տևողությունը կախված է ընտրված փոխադրամիջոցի տեսակից և բարձման/բեռնաթափման հեռավորությունից։ Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման տևողությունը սովորաբար կազմում է 14-35 օր։ Մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ կապ հաստատելով կոնտակտային հեռախոսահամարով։
Գարանտ Լոգիստիքս ընկերության քաղաքականությունն է պահպանել աշխատանքի կազմակերպման բարձր որակը։ Ըստ այդմ՝ մենք բոլոր հաճախորդներին տրամադրում ենք իրենց իսկ բիզնեսի զարգացմանն ուղղված լոգիստիկ ծառայություններ։ Յուրաքանչյուր հաճախորդ ստանում է բեռնափոխադրման առաջնային անվճար խորհրդատվություն, ապա ընտրում իր բիզնեսին առավել համապատասխան տարբերակը։
Համագործակցելով մեր ընկերության հետ՝ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվելու բրոքերական ծառայություններից հետևյալ վայրերի անցակետերում. ՀՀ, ք. Երևան ՀՀ, ս/ա ՌԴ, ս/ա Վերին Լարս ՌԴ, ք. Վլադիկավկազ ՌԴ, ք. Մոսկվա ՌԴ, ք. Աստրախան