ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Հաշվի առնելով ժամանակակից բիզնեսների զարգացման արագությունը՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաև օդային բեռնափոխադրումների ուղղությամբ։ Օդային փոխադրումն այսօր բեռնափոխադրման ամենաարագ, ապահով և հուսալի ճանապարհն է։

  • - բեռի ուղարկման և ստացման անգերազանցելի արագություն
  • - հուսալիության բարձր մակարդակ
  • - անխոչընդոտ փոխադրում դեպի դժվար հասանելի տարածքներ
  • - բեռի անվնաս փոխադրման երաշխիք
  • - ցանկացած հեռավորության փոխադրում
  • - փոխադրման ամենակարճ և օպտիմալ ուղիներ

Օդային բեռնափոխադրման ընդհանուր արժեքը գոյանում է՝ հաշվի առնելով ավիափոխադրման վճարովի քաշը, վառելիքի հավելավճարը, անվտանգության ապահովման հավելավճարը, տերմինալների ծախսերը, սքանավորումը։ Օդային բեռնափոխադրման ողջ գործընթացը կազմակերպվում է մեր մասնագետների կողմից ամենասեղմ ժամկետում՝ ապահովելով ցանկացած ուղղությամբ բեռի փոխադրման հստակ ժամանակացույց։