ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Հաշվի առնելով ժամանակակից բիզնեսների զարգացման արագությունը՝ մենք ծառայություններ ենք մատուցում նաև օդային բեռնափոխադրումների ուղղությամբ։ Օդային փոխադրումն այսօր բեռնափոխադրման ամենաարագ, ապահով և հուսալի ճանապարհն է։
Ապրանքների խառը կամ մուլտիմոդալ փոխադրումը ենթադրում է բեռնափոխադրումներ տարբեր եղանակներով՝ ծովային, ավտոմոբիլային, երկաթուղային կամ օդային փոխադրումներ ցանկացած համակցությամբ: Մուլտիմոդալ փոխադրման հիմնական նպատակը առաքման ժամանակի և ծախսերի կրճատումն է: Փոխադրման այս տեսակի առանձնահատկությունն է բեռնափոխադրող ընկերության կողմից կազմակերպչական, վերահսկիչ և համակարգող կենտրոնի առկայությունը:
Գարանտ Լոգիստիքսի սկզբունքներից մեկը հաճախորդների շահերը պաշտպանելն է, հետևաբար, օգտագործելով բեռնափոխադրման որոշակի տեսակների առավելությունները, մեր մասնագետները կգտնեն լավագույն լուծումը Ձեր բեռնափոխադրման արագության, արժեքի և հուսալիության համար: