Բլոգ
2026-02-20
Ծովային բեռնափոխադրումներ. ՉԻՆԱՍՏԱՆ, ԱՍԻԱ, ԱՄՆ, ԵՎՐՈՊԱ, ԱՊՀ
Մաքսիմալ օգուտ, մինիմալ ծախսեր Երբ բեռի ծավալը մեծ է, իսկ բյուջեի խնայողությունը՝ առաջնահերթություն, ծովային փոխադրումը լավագույն ընտրությունն է։ Garant Logistics-ն ապահովում է բեռների անվտանգ տեղափոխումը աշխարհի ցանկացած կետից՝ առաջարկելով ճկուն լուծումներ ինչպես ամբողջական, այնպես էլ հավաքական բեռների համար։ Մենք հոգում ենք ողջ գործընթացը՝ նավահանգստից մինչև Ձեր դուռը։
Ինչ ենք առաջարկում ծովային բեռնափոխադրումների շրջանակում
Կոնտեյներով փոխադրումներ՝ ամբողջական (FCL) և հավաքական (LCL) բեռների համար
Օպտիմալ երթուղիների և գների ընտրություն՝ հաշվի առնելով բեռի տեսակն ու ժամկետները
Մուլտիմոդալ լուծումներ (ծով + ավտո / երկաթուղի), որպեսզի բեռը հասնի նշված հասցե
Մաքսային ձևակերպումների և փաստաթղթերի պատրաստման աջակցություն
Բեռի ապահովագրության հնարավորություն՝ ըստ պահանջի
Առցանց մոնիթորինգ և մշտական կապ մեր թիմի հետ ամբողջ ճանապարհին
Ծովային բեռնափոխադրումը լավագույն լուծումն է․
Խոշորաչափ և մեծածավալ բեռների տեղափոխման համար (երբ անհրաժեշտ է տեղափոխել մեծաքանակ կամ ծանրաքաշ ապրանքներ):
Պահեստային պաշարների և վաճառակետերի պլանային համալրման համար (ապահովելով ապրանքների անընդհատ հոսքը նվազագույն ինքնարժեքով): Միջազգային մատակարարների հետ կայուն և երկարաժամկետ համագործակցության դեպքում (երբ կարևոր է փոխադրման ծախսերի օպտիմալացումը):
Կապվեք մեզ հետ՝ Ձեր բեռի համար լավագույն երթուղին հաշվարկելու համար: +374 44 203939 +374 12 203939 [email protected]