Բլոգ
2025-02-05
Հավաքական բեռների ավտոմոբիլային փոխադրում: Ձեր բեռը՝ մեր պատասխանատվությունը։
Ցանկանու՞ մ եք ապահով և վստահելի կերպով փոխադրել Ձեր նախընրած ապրանքը Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղություններով։
«Գարանտ Լոգիստիքս»-ն առաջարկում է կատարյալ լուծում՝ ապահով և ճկուն պայմաններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ՝ հաշվի առնելով նշված պահանջները և ապրանքի բնույթն ու բեռի փոխադրման առանձնահատկությունները։
Ինչու՞ընտրել «Գարանտ Լոգիստիքս» -ը․
✔ Ճկունություն ցանկացած պահանջի համար
Մենք ապահովում ենք բեռների փոխադրում ՝ 1 արկղից(առնվազն 1 մ3) մինչև մեծ ծավալների պալետներով, ստանդարտ և վտանգավոր ապրանքների համար։
✔Հուսալիություն
Փոխադրման գործընթացը վերահսկում ենք յուրաքանչյուր փուլում՝ բեռների բարձումից մինչև առաքման վերջնական հասցե:
✔Օպտիմալացված գործընթացներ
Բուլղարիայում տեղակայված մեր մաքսային պահեստների միջոցով կազմակերպում ենք յուրաքանչյուր բեռի մասնագիտական զննում,անրաժեշտության դեպքում ապահովելով՝ լրացուցիչ փաթեթավորում և վերափաթեթավորում, պակասող փաստաթղթերի կազմում / մաքսային ձևակերպում և առաքման արդյունավետության ապահովում։
✔ Արագություն՝ ձեր ժամանակը խնայելու համար
Էքսպրես առաքում՝ 10-14 օր։
Ստանդարտ առաքում՝ 20-25 օր։
Բուլղարիայում առկա մեր սեփական բազմատեսակ բեռնատարները և հարակից այլ մասնավոր միջոցները հնարավորություն են տալիս կանխատեսելի դարձնել բեռի փոխադրման ընթացքը լոգիստիկ ցանկացած լուծումների ճկունությունն ապահովելու համար։
Մենք առաջարկում ենք նաև փոխադրման աջակից մի շարք լոգիստիկ ծառայություններ՝
⦁ Բեռների կոնսոլիդացում (ներքին փոխադրումներ)
⦁ Լոգիստիկ պահեստային ծառայություններ ԵՄ, ՀՀ-ում, Վրաստանում(ՎՀ) և այլ տարածքներում
⦁ Մասքային - բրոքերական ծառայություններ ԵՄ, ՀՀ-ում, ՎՀ-ում և այլ տարածքներում
⦁ Լոգիստիկ աութսորսինգ
Արդյունավետ և անվտանգ բեռնափոխադրումները կարևոր են յուրաքանչյուր բիզնեսի հաջողության համար։ Մենք գործում ենք միջազգային ստանդարտներով՝ Ձեզ տալով ապահովություն և վստահություն:
Մենք պարզապես բեռներ չենք տեղափոխում, այլ ստեղծում ենք լուծումներ, որոնք օգնում են Ձեր բիզնեսին աճել և զարգանալ:
Կապվեք մեզ հետ այսօր՝ արդեն վաղը Ձեր բեռների ապահով և անվտանգ փոխադրման համար ։
«Գարանտ Լոգիստիքս» – Ձեր երկարաժամկետ պլանների հաջող իրականացման վստահելի գործընկերը։
Հեռախոսահամարներ՝ +374 (43) 02-39-39 / +374 (44) 20-39-39 / +374 (12) 20-39-39
Էլ․ փոստ: [email protected] / [email protected]
Կայք: https://garantlogistics.com/
Facebook: https://www.facebook.com/garantlogistics/